-
15.01.2014|
13:44
Ինֆրակարմիր տիեզերական NEOWISE աստղադիտակը հայտնաբերել է Երկրին մոտեցող մոտ 650 մետր տրամագծով աստերոիդ: «Տիեզերական մարմինը նկատել են 43,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այն պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր մոլորակի համար»,- գրում է Huffington Post-ը:
-
15.01.2014|
12:05
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
15.01.2014|
11:10
Վաղը՝ հունվարի 16-ին, 8.30, «Դ!եմ եմ» նախաձեռնության կողմից Հանրապետության հրապարակում սկսվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի իրազեկման ավտոակցիա, որի ընթացքում և՛ օրենքի կործանարար ազդեցությունն է բարձրաձայնվելու, և՛ իրազեկվելու է հունվարի 18-ին՝ ժամը 14.00-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին:
-
14.01.2014|
22:29
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է, որպեսզի ռուսական ալիքների ամանորյա եթերից հանվի Էլդար Ռյազանովի պաշտամունքային «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը:
-
14.01.2014|
22:27
Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
-
14.01.2014|
14:19
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ:
-
13.01.2014|
17:59
Քաղաքապետը տարին սկսել է նկատողություններով։ Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն:
-
13.01.2014|
16:27
Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում ավարտվել է Golden Globe Award-ի՝ «Ոսկե Գլոբուս»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը: Շոուն վարել են դերասանուհիներ Թինա Ֆեյը և Էմմա Փոլերը:
-
13.01.2014|
16:16
Անկարայում բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության:
Zaman-ը տեղեկացնում է, որ ցույցի վայրում ոստիկանության հետ թեթև լարվածություն և բախում է եղել: Հանրահավաքին աջակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ:
-
13.01.2014|
16:13
Իսրայելում այսօր վերջին հրաժեշտն են տալիս նախկին վարչապետ Արիել Շարոնին: Իսրայել են ժամանել բարձրաստիճան հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Շարոնի աճյունը Քնեսեթից տեղափոխվելու է զինվորական Լաթրան հուշահամալիր, որտեղ 1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ նա վիրավորվել էր: