-
23.12.2013|
20:29
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:
-
23.12.2013|
20:27
Խստաշունչ ձմռան պայմաններում ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս անգամ այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։
Յուրաքանչյուր մարզում Ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհներին մաքրման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դժվարությունները։
-
23.12.2013|
15:45
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:
-
23.12.2013|
15:33
ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները քիչ առաջ խորհրդարանում հայտարարության տեքստ տարածեցին: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
-
23.12.2013|
14:41
«Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով` 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը»,- ամրագրված է ԱԺ կանոնակարգի հոդված 61-ի 2-րդ կետով:
-
23.12.2013|
13:46
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ամփոփեց անցնող տարում հիմնադրամի իրականացրած ծրագրերը։
-
23.12.2013|
13:35
Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը), իր խոստմանը համաձայն (երեկ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հատուկ ժամանելու է Պրահայից` ԱԺ-ի դեմ բողոքին ներկա լինելու համար), գազի բալոնը ձեռքին, մասնակցում էր ցույցին:
-
23.12.2013|
11:52
Ամանորին ընդառաջ, մայրաքաղաքի բոլոր մարդաշատ վայրերում (հիմնականում մետրոների մոտակայքում) ուղղակի մարդկանց ոտքի տակ, շնչահեղձ անելու աստիճան, վաճառքի են հանվել նոր տարվա խորհրդանիշները` տոնածառներն ու «ձիերը»:
-
23.12.2013|
11:06
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
23.12.2013|
11:01
Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է, որ Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսին պետք է մասնակցեն այն ուժերը, ովքեր գիտակցում են հանդիպման նպատակը: