ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Մարդկանց դատապարտում են ազատազրկման` ձևավորելով «աբիժնիկ» հասկացողությունը

    Մարդկանց դատապարտում են ազատազրկման` ձևավորելով «աբիժնիկ» հասկացողությունը

    22.07.2013| 15:50
    Այսօր, «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով դատապարտյալնների ներկա վիճակի մասին, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ` Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆԸ տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների թիվը գնալով ավելանում է: Եվ դրա պատճառը միայն սոցիալականը չէ:
  • Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց Musica Riva-ն

    Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց Musica Riva-ն

    22.07.2013| 12:41
    Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
  • Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ

    Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ

    21.07.2013| 23:25
    Հուլիսի 22-ի տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Յուպիտերը: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը, որտեղ պայծառ աստղերից կարելի կլինի տեսնել Կապելլան և Ալդեբարանը:
  • Գրիգորի Կարասինը վստահեցնում է

    Գրիգորի Կարասինը վստահեցնում է

    20.07.2013| 11:43
    Մոսկվան եւ Երեւանն անհանգստացած են Մերձմոսկվայում տեղի ունեցած ողբերգության վրա սպեկուլյացիաներ անելու փորձերից, որոնք միտված հայ-ռուսական բարեկամության ոգուն հակասող տրամադրություններ հրահրելուն` հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախագահի տեղակալ Գրիգորի Կարասինը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպումից հետո:
  • Հրաչյա Հարությունյանը` բանտի հոգեբուժական բաժանմունքում

    Հրաչյա Հարությունյանը` բանտի հոգեբուժական բաժանմունքում

    20.07.2013| 11:39
    Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք: Պատճառները մի քանիսն են. ըստ «Комсомольская правда»-ի` եթե հետաքննությունը միջազգային հարցում աներ ճշտելու` գրանցվա՞ծ է կասկածյալը բնակության վայրի հոգեբուժարաններում, պատասխան կստանար 6 ամսում, ուստի որոշվել է փորձաքննությունն իրականացնել Ռուսաստանում:
  • «Տրանսպորտի թանկացումը գազի գնի հետ պայմանավորված չէ. դա աբսուրդ է»

    «Տրանսպորտի թանկացումը գազի գնի հետ պայմանավորված չէ. դա աբսուրդ է»

    19.07.2013| 19:50
    Վաղվանից սկսած Հայաստանի քաղաքացին տրանսպորտի համար իր աղքատիկ դրամապանակից կվճարի ոչ թե 100, այլ 150 դրամ: Երևանի քաղաքապետարանը երեկ վերջապես ներկայացրեց տրանսպորտային միջոցների թանկացման հաշվարկը, հիմնավերեց իր գնահատականը, ըստ որի, ամեն ինչ լավ կշռադատված է, վնասը` քիչ և համապատասխանում է երկրի ներկա վիճակին: Այսինքն` հասարակությունը դժգոհելու պատճառ չունի, ավելին`դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինի, որ մեր մտահոգ և սրտացավ իշխանավորները հնարավորինս արել են ամեն ինչ (չի բացառվում, որ նաև անքուն գիշերներ են անցկացրել), որպեսզի թանկացումը «չնչին» լինի և «ժողովուրդը շատ չտուժի»:
  • Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

    Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

    19.07.2013| 15:06
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք:
  • «Տեղի են ունենում գործընթացներ, որոնք պետք է անհանգստացնեն մեզ»

    «Տեղի են ունենում գործընթացներ, որոնք պետք է անհանգստացնեն մեզ»

    18.07.2013| 19:32
    Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո նվաստացուցիչ պայմաններով դատարան բերված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ խտրական վերաբերմունքը վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններին առնչվող տարատեսակ քննարկումների ու մեկնաբանությունների առիթ տվեց:
  • Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը

    Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը

    18.07.2013| 17:35
    Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը»:
  • Մանդելան հիվանդանոցում նշում է 95-ամյակը

    Մանդելան հիվանդանոցում նշում է 95-ամյակը

    18.07.2013| 13:34
    Այսօր նշվում է Ներլսոն Մանդելայի 95-ամյակը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ հիվանդանոցում նրա առողջական վնճակը բարելավվել է։ Երեկ Մանդելայի դուստրը՝ Զինդզին, նախօրեին ասել էր, որ հայրն այնքան լավ է իրեն զգում, որ սկսել է հեռուստացույց դիտել։ ՙՆա ինձ տեսավ, ժպտաց և բարձրացրեց ձեռքը։ Այժմ նա պատասխանում է աչքերով և ձեռքերով։ Կարծում եմ՝ շուտով նա տուն կգա՚,- ասել է Մանդելայի դուստրը։