Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կեչառիսի հարևանությամբ ռեստորանային համալիր չպիտի կառուցվի(ֆոտոշարք)

Կեչառիսի հարևանությամբ ռեստորանային համալիր չպիտի կառուցվի(ֆոտոշարք)
27.05.2012 | 23:57

Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ` Կեչառիսի վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության առնչությամբ:
Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր, ուր ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ (Գրիգոր Մագիստրոս, Վասակ Խաղբակյան, Խաչատուր Կեչառեցի): Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Սուրբ Հարություն փոքրիկ եկեղեցին (1220թ.): Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում:
«Այս պատմամշակութային երկու արժեքների միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա: Մեր շրջայցի ժամանակ հավանաբար մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ»,-ասվում է հայտարարության մեջ:
Համաժողովի մասնակից գրողները պահանջում են դադարեցնել շինարարությունը՝ պատկան մարմիններից ակնկալելով հետևողականություն` նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում:
Նրանց բողոք-դիմումն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, վարչապետին, մշակույթի նախարարին, Կոտայքի մարզպետին և Ծաղկաձորի քաղաքապետին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

(Ֆոտոշարքը՝ Կարեն ԱՆՏԱՇՅԱՆԻ)

Լուսանկարներ

. .
  • Կեչառիս1
  • Կեչառիս2
  • Կեչառիս3
  • Կեչառիս4
  • Կեչառիս5
  • Կեչառիս6
  • Կեչառիս7
Դիտվել է՝ 6314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ