Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անկարան մտադիր է Սիրիայի կառավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ ձեռնարկել

Անկարան մտադիր է Սիրիայի կառավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ ձեռնարկել
30.05.2012 | 03:45

Թուրքիայի արտգործնախարարությունը սիրիացի դիվանագետներից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը: «Սիրիայի անվտագության ուժերը Հոմսի Հուլա բնակավայրում 110 անմեղ քաղաքացիների սպանդ են իրականացրել, ինչը դատապարտել է միջազգային հանրությունը: Մարդկության հանդեպ գործված այդ հանցագործության դեմ վերաբերմունք չդրսևորել չենք կարող: Քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված այդ սպանդը չպետք է անպատիժ մնա»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ի դեպ, Անկարան մտադիր է Սիրիայի կառավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ ձեռնարկել: Անկարայում Սիրիայի դեսպանատան աշխատակիցներն ու դիվանագիտական անձնակազմը ից 72 ժամվա ընթացքում մայիսի 30-ից պետք է լքեն երկիրը:

Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 6435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ