ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Սատանայի մահվան զանգակը

Սատանայի մահվան  զանգակը
30.05.2012 | 06:29

Մայիսի 30

Տե՜ր մեր, օրհնում ենք Քեզ։

Աստծուն ուղղված օրհնությունը սատանայի մահը գուժող զանգն է։ Հրաժարումը, Իմ կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ օրհնությունն ունի։ ՈՒրախ սիրտը` չարին ուղղված, Իմ լավագույն զենքն է։ ՈՒրեմն աղոթեք ու օրհնեք։
Քայլ առ քայլ կսովորեք ձեր դասը, և ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ մի տարածություն։ Առաջ քայլեք` ուրախ երգեր երգելով։ Միշտ ուրախ եղեք։ Օրը լավ է անցել, եթե ունեցել է իր մեջ ուրախության խայտանքը։
Օրվա ընթացքում ավելի հաճախ խոսեք Ինձ հետ։ Ձեր հայացքը բարձրացրեք վեր, նայեք Իմ երեսին։ Իմ ներկայության մոտիկությունը զգալով` դուք կունենաք սիրող դեմք, ապահովության զգացում և ուրախության հրճվանք։ Սրանք ձեր լավագույն աղոթքներն են։
Սրանք թող օծեն ու մեղմեն օրվա հոգսը, այն ժամանակ կանհետանա վախը, որն այնքան սոսկալի դիմագիծ ունի, որ վանելով հետ է դարձնում ձեզ մոտեցող երջանկությունը։

Դիտվել է՝ 4034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ