Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կերպարվեստի համալիրում

Կերպարվեստի համալիրում
02.06.2012 | 11:09

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում վերստին տոնական տրամադրություն է, գեղանկարչական աշխատանքների յուրատիպ հրավառություն: 1-ին հարկի ցուցասրահում Էդուարդ Աբաջյանի հոբելյանական ցուցահանդեսն է, լրացել է նրա 70-ամյակը: Աբաջյանի (ընկերական շրջաններում` Աբաջ) արվեստը ավանդականի և նորարարականի զարմանալի զուգորդում է, գունեղ է, խոհեր և տրամադրություններ ծնող, միաժամանակ հենված ազգային ակունքներին: Աբաջյանը 70-ականների սերնդի Գյումրվա դպրոցի սիրված ներկայացուցիչներից է, նախ ուսանել է քաղաքի նկարչական դպրոցում: Նրա խոստովանությամբ՝ բախտորոշ է եղել հանդիպումը Մարտիրոս Սարյանի հետ: Պատահաբար, հոր հետ Մոսկվա ուղևորվող պատանի Էդուարդը գնացքի նույն խցում է ճանապարհորդում Սարյանի հետ ու նրան ներկայացնում իր ճեպանկարը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ