Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի լրացումն

 Ի լրացումն
06.06.2012 | 02:21

Հունիսի 6-ին զանգահարեցի Երևանի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի աշխատանքը կարգավորող ծառայության պետ Հարություն Մելքումյանին, հասկանալու, ի վերջո, ինչու են հենց թիվ 19 երթուղու «Բոգդան»-ներն անհետացել գծից: Հ. Մելքումյանի պատասխանը հետևյալն էր. ավտոբուսները շարքից դուրս են եկել, և շուտով խնդիրը կկարգավորվի: Խնդիրը «շուտով կարգավորվում է» արդեն հինգ տարի: Եվ հարց է առաջ գալիս. ինչո՞ւ են հենց թիվ 46 երթուղու միկրոավտոբուսների ակամա մրցակից «Բոգդան»-ները շարքից դուրս գալիս:
Այս հարցով թերևս դիմենք դալայ լամային:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ