Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Արմավիան» Ապրես Զոհրաբյանին «գործուղում է» Սիրիա

«Արմավիան» Ապրես Զոհրաբյանին «գործուղում է» Սիրիա
26.07.2012 | 19:23

Երեկ` հուլիսի 25-ին, «Արմավիայի» քաղաքային գրասենյակի մոտ մարդկանց մի փոքր խումբ, Ապրես Զոհրաբյանի գլխավորությամբ դժգոհում էր ավիաընկերությունից` չվերթերի հաճախականությունից, տոմսերի վաճառքից, մի խոսքով` ամեն ինչից` կապված սիրիահայության տեղափոխման հետ։ «Արմավիան» կարող է հայրենասեր Ապրես Զոհրաբյանին հատկացնել Հալեպի տոմս` տեղում իրավիճակը պարզելու, գործակալների հետ զրուցելու և ճշտելու, թե ովքեր են տոմսերն ինչ գնով վաճառում, որպեսզի վերադառնալուց հետո, եթե ցանկանա հանրությանը գոնե ճշմարտությունը ներկայացնի»,- ասացին «Արմավիայից», երբ փորձեցինք ճշտել նրանց տեսակետը Ապրես Զոհրաբյանի կազմակերպած ակցիայի վերաբերյալ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ