ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Օգնեք կանխարգելել բնության դեմ կատարվող հերթական սպանդը

Օգնեք կանխարգելել բնության դեմ կատարվող հերթական սպանդը
29.07.2012 | 19:19

Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 50 փողոցի բնակիչներն ահազանգել են «Էկոլուր» կազմակերպությանը, որ համայնքի 50-րդ փողոցի վերջնամասում գտնվող (նախկին «Բոլտի» գործարանին հարող) ծառապատ և կանաչապատ մանկական այգին, որը համայնքի բնակիչների համար երկար տարիներ հանդիսացել է հանգստի միակ վայրն ու երեխաների միակ խաղահրապարակը վերածում են ավտոսպասարկման կետի:

«Այգու բռնազավթված և պարսպատված հատվածներում արդեն կտրվել են բոլոր ծառերը, հանվել ճոճանակներն ու կարուսելները և տեղանքում կառուցվել է «վուլկանիզացիա» և «մոյկա»: Ներկայումս «վուլկանիզացիայի» ու «մոյկայի» արանքում ընկած տարածքում թափով սկսվել է հերթական օբյեկտի շինարարությունը: Ճիշտ է, դեռ ծառեր չեն հատվել, բայց երկու ծառ արդեն շինության ներսում են և պարզից պարզ է, որ դրանք նույնպես կհատվեն: Բացի դրանից, բռնազավթվել է նաև այգու հետին հատվածը, որտեղ նույնպես ուժգին շինաշխատանքներ են ընթանում»,- նամակում նշել են բնակիչները:
Նշված ահազանգի հիման վրա «ԷկոԼուրը» դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` խնդրելով տեսչական ստուգումներ իրականացնել Էրեբունի համայնքի 50-րդ փողոցում: Կազմակերպությունը միաժամանակ դիմել է Երեւանի քաղաքապետանին` խնդրելով տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա հանրային տարածքում (կամ վերոնշյալ մանկական կանաչապատ այգում) իրականացվում են նշված օբյեկտների շինարարական աշխատանքները:
Նշենք, որ այգին գտնվում է մայրաքաղաքի դեմքը հանդիսացող, արգելոցի կարգավիճակով «Էրեբունի» հուշարձան-թանգարանից մոտ հիսուն մետր հեռավորության վրա:



Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ