«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ռիշարդ Ստրիեցի աշխատանքները` Հայաստանում

Ռիշարդ Ստրիեցի  աշխատանքները` Հայաստանում
02.10.2012 | 11:29

Հայաստանի ազգային պատկերասրահում շուտով կբացվի լիտվացի նկարիչ Ռիշարդ Ստրիեցի ծննդյան 80- և մահվան 15-ամյակին նվիրված ցուցահանդես: Ներկայացվելու է նկարչի շուրջ հարյուր ստեղծագործություն Սոպոտի պետական պատկերասրահից, այդ թվում` տպագիր գրաֆիկա, գծանկարներ և գրքանիշեր:
Ռիշարդ Ստրիեցի աշխատանքներն արտացոլում են իրական, խորհրդանշական, այլաբանական, դիցաբանական իրողություններ: Նրա արվեստում մեծ տեղ են գրավում տեսարաններ Հին և Նոր կտակարաններից, Ծննդոց և Հայտնության գրքերի սյուժեները: Նկարչին գրավում է նաև կնոջ կերպարը: Նրա պատկերներում կանայք հանդես են գալիս որպես սրբուհիներ, որպես մահվան պարի մասնակիցներ, հարպիաներ ու սիրեններ:
Նկարչի աշխատանքների հարուստ հավաքածուները պահվում են Լյունեբուրգի Արևելյան ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում: Լեհաստանում Ստրիեցի աշխատանքներն իրենց տեղն են գտել Վարշավայի ազգային գրադարանում, Գդանսկի գիտությունների լեհական ակադեմիայի գրադարանում, ինչպես նաև Վարշավայի և Գդանսկի Ազգային թանգարաններում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ