Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆրանսիական ֆիլմերը` Երևանում

Ֆրանսիական ֆիլմերը` Երևանում
21.12.2012 | 16:32

Երևանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում, 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31) կիրականացվի ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, Հայաստանը 2012-ին միացել է Ֆրանսիական CNC-ի նախաձեռնությամբ Ֆրանսիայում 2-րդ անգամ անցկացվող «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին: Դեկտեմբերի 21-ը խորհրդանշական ամսաթիվ է` ձմեռվա գիշերահավասարի օրն է, տարվա ամենակարճ օրը, որն էլ ընտրված է կարճամետրաժ կինոյի տոնը նշելու համար:
Փառատոնի շրջանակներում Ֆրանսիայում հանրային վայրերում կցուցադրվեն 38 ծրագրում տեղ գտած 248 ֆիլմ: «Ամենակարճ օրը» ծրագրին մասնակցելու համար արդեն գրանցվել է 1900 կազմակերպություն, իսկ մասնակից երկրների թիվը հասել է 50-ի :
Հայաստանի ազգային կինոկենտրոնը իր ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Ֆրանսիական ինստիտուտի» կատալոգից պատվիրել է 40 ֆիլմ: Եվս 29 ֆիլմ ընտրվել է 2010-ի «Les lutins du court metrage» ծրագրից: Ընտրված Ֆիլմերը կցուցադրվեն Երևանի կինոյի և թատրոնի պետական իստիտուտում, Սլավոնական համալսարանում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում, «Նաիրի» կինոթատրոնում, «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությունում, Հ1 հեռուստատեսությունում և «Արմենիա Հոլդինգ-ում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ