Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցրտահարության հետևանքով Գյումրիում մարդ է մահացել

Ցրտահարության հետևանքով Գյումրիում մարդ է մահացել
19.01.2013 | 23:05

Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա:

Նշված վայր են ժամանել Ոստիկանության Ամասիայի բաժնի օպերտիվ խումբը՝ Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար վարչության Ամասիայի հրշեջ փրկարարական խումբը՝ մեկ մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ցրտահարության հետևանքով մահացած Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտյոմ Թովմասյանի դին: Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է հոգեկան խնդիրներ, ինչի մասին տեղյակ են եղել ընտանիքի անդամները:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառն, ըստ երևույթին, ցրտահարությունն է եղել: Իսկ այս պահին Ամասիայի ոստիկանները նշված վայր են բերել ,Ուրալե մակնիշի ամենագնաց, որպեսզի դին դուրս բերեն ձորից, որը ձյան պատճառով դժվարանցանելի է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ