Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Օրը պտտվում է Լուկաշենկոյի ու Գագոյի առանցքում

Օրը պտտվում է Լուկաշենկոյի ու Գագոյի առանցքում
14.05.2013 | 16:03

Էս իրո՞ք Ծառուկյանը ասել է` կարճ կապեք եկեղեցու օծումը:

Մի քիչ չեմ հավատում, որ նման բան ասած լինի Ծառուկյանը Վեհափառին` Լուկաշենկոյի շտապելու պատճառով:
ԲՀԿ-ն թե´ քաղաքական, թե´ դիսկուսիոն, թե´ լրատվական, թե´ մարդկային փոխհարաբերությունների, թե´ հիմա էլ հոգևոր ոլորտում յուր մշակույթը «ամրագրեց» մեզանում` անչափ տխուր «ստատիստիկա» մեզ պարտադրելով:
Նշանակում է` մեզ հասնում է:
Ամեն էթնոս արժանի է նրան, ինչ իր հետ կատարվում է:
Մենք այնտեղ ենք, ուր մեր մտքերն են:
Մենք, որպես ազգ, այդպես էլ գլխավորն ու երկրորդականը չտարբերակեցինք իրարից: Մենք չհասկացանք հոգևորի ու ֆիզիկականի տարբերությունն անգամ:
Ազգային մեր ընդհանուր մարմինը նույնիսկ ամենակենսական բաներում չի կարողանում դիմակայության ֆոն ապահովել:
Մենթալ պլանը խանգարված է ամենուր` նույնիսկ չգրված օրենքների մակարդակում:
Նկատեցի՞ք` օրը պտտվում է Լուկաշենկոյի ու Գագոյի առանցքում:
Եվ ոչ` Աստծո ու իր տաճարի, որը պետք է որ մեր ներսում լիներ: Նա´խ:
Իսկ այ սա շա՜տ լուրջ վտանգ է:
Ամենալուրջը` բոլոր եղածների մեջ:
Երբ ազգը չի կարողանում ինքնակազմակերպվել` դարերով չգրված օրենքների, ինքնակայացման` երկրորդականից գլխավորին անցման դեպքում անգամ:
Ուստի ընե՜նց մեկ ա` Ծառուկյանն իսկապե՞ս նման բան ասել է Վեհափառին` արագ օծել յուր շինած եկեղեցին, թե՞ ոչ:
-Երանի, ա՜խ երանի ճշմարիտ սրտով եկեղեցի շինողաց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ