ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Տեղի է ունենալու Հայաստանի բնակչության բնական անկում»

«Տեղի է ունենալու Հայաստանի բնակչության բնական անկում»
05.06.2013 | 17:38

«Երկրում լուրջ սոցիալական իրավիճակ է: Ինձ համար շատ անսպասելի էր ու զարմանալի, որ մեր երկրի նախագահը և վարչապետը հանդես եկան աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացման մասին հայտարարությամբ, և այդքանից հետո, կարծես սոցապ նախարարը սառը ջուր լցրեց բոլորիս գլխին`ասելով, որ սպասեք հունվարի 1-ին, ինչ որ լինի ` 2014 թ.-ի հունվարի 1-ին»,-այսօր մամուլի ասուլիսում խոսելով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից, ասաց տնտեսագիտության թեկնածու Բագրատ ԱՍԱՏՐՅԱՆԸ:

Ըստ տնտեսագետի, սոցիալական այս ծանր իրավիճակում ամենացավալին ավելացող արտագաղթն է:
Բ. Ասատրյանի փոխանցմամբ, 2013-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ը լքել է 10 հազարով ավելի քաղաքացի, այսինքն` այս տարի 30 տոկոսով ավելացել է:
Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է նաև ծնունդների անկում` 0,2 տոկոս: Ծնելիության մակարդակը այսօր կազմում է 12, 8 տոկոս: «Եթե այսպես շարունակվի, մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կանգնելու է հետևյալ փաստի առաջ` ծնվողների թիվն ավելի պակաս է լինելու,քան մահացածներինը և տեղի է ունենալու Հայաստանի բնակչության բնական անկում»,-նկատեց բանախոսը` նշելով, որ դա հանրապետական կուսակցության 10-15-ամյա իշխանության գործունեության հետևանքն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ