ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հերվիգ վան Շտաային

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հերվիգ վան Շտաային
18.06.2013 | 12:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաային: Նա Երևան է ժամանել` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին կազմակերպվող «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

«Մենք ստանձնել ենք նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարներիկոմիտեում և պետք է անենք առավելագույնը, որ նախագահության այդ վեց ամսվա ընթացքում կարողանանք արձանագրել հաջող և արդյունավետ զարգացումներ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը:

Հերվիգ վան Շտաան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերոնշյալ միջազգային համաժողովը Երևանում կազմակերպելու համար, ինչը վկայում է Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացմանը տրվող կարևորության մասին: Նա բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և մասնավորապես, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեր երկրի կողմից իրականացվող քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համայնքային ժողովրդավարության զարգացման շուրջ, քննարկել տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով, որ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այդ ոլորտում, վարչապետ Սարգսյանը կարևորել է ԵԽ անդամ-երկրներում առկա դրական փորձի ուսումնասիրությունը: Կառավարության ղեկավարի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայություններից է, որի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ:

Հանդիպման ավարտին հյուրը կիսվել է հայ ժողովրդի համար խորհրդանշական երկու վայրեր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան կատարած իր այցելության տպավորություններով:

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ