Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը

Մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը
17.09.2013 | 15:24

ԱՄՆ-ում սեպտեմբերի 15-ին մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը:

Հայազգի գործարար և բարերար պարոն Ջերարդ Գաֆէսճեանը ծնվել է 1925 թվականին` ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում:
1996-ին հիմնադրել է «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամը: 50 մլն դոլարից ավելի գումար է ներդրվել հիմնադրամում՝ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման նպատակով։
Գաֆէսճյանը եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նրա հիմնադրամը զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու Ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։
2002-ին վերականգնել է «Կասկադ» համալիրը, այն դարձնելով ժամանակակից արվեստի կենտրոն, որը կրում է Ջերարդ Գաֆէսճեանի անունը:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ