ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչպես տարբերել բարեգործական ակցիան դրամաշորթությունից

Ինչպես տարբերել բարեգործական ակցիան դրամաշորթությունից
23.09.2013 | 19:54

Վերջին շրջանում մեր քաղաքացիներին հաճախ են զանգահարում «բարեգործական» ընկերություններից, առաջարկում են իրենց ամսագիրը, նշում, որ ամսագրի վաճառքից ստացվող գումարով հոգալու են այս կամ այն հիվանդ երեխային բուժման ծախսը: «Իրատես de facto»-ի ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ վերջերս գնել է ինչ-որ մանկական ամսագիր, արդյունքում, ֆիքսել են իր հեռախոսահամարը, անգամ` անունը, զանգում են և ոչ թե խնդրում, այլ «պարտադրում» գնել իրենց ամսագիրը, ամոթանք տալիս: Զանգում են տարբեր համարներով, առաջարկում տարբեր ամսագրեր: Ի դեպ, «բարեգործական» կազմակերպությունները շատ անհասանելի են: Համարներից մեկը ֆիքսել էինք: Փորձեցինք կապ հաստատել: Մեր զանգերին ոչ ոք չպատասխանեց: Ենթադրում եմ, որ բիզնեսի հետաքրքիր ձև է, առաջարկն էլ վատը չէ` և´ ամսագիր ես ընթերցում, և´ բարեգործություն անում: Դե արի ու թացը չորից զատի, որ արդյունքում չտուժեն իրական ակցիաները: Ի վերջո, ինչպե՞ս պետք է քաղաքացին տարբերի բարեգործական ակցիան դրամաշորթությունից: «Բարդ է բացահայտել նման դեպքերը, քանի որ կարող են մոլորեցնել` մանր-մունր բարեգործական միջոցառումներ վկայակոչելով: Եթե բացահայտվի, որ խաբում են, գործ կունենան հարկայինի հետ և ոստիկանության: Դա խարդախություն է և որակվում է որպես քրեական հանցագործություն»,- պարզաբանեց իրավաբան Արթուր Գրիգորյանը: Իբրև հետգրություն նշենք, որ խմբագրությունում նույնպես ամսագրերի վաճառք են իրականացրել` բարեգործական նպատակով: Բայց նման ակցիայի մասնակիցը մի՞թե տրամադրվող գումարը վերցնելուց հետո չի բարեհաճի մանրը վերադարձնել: Հաշվի առնելով սույն աներես պահվածքը` վճռեցինք այլևս չընդառաջել կասկածելի ծագմամբ «բարեգործական» ընկերությանը: Մինչ օրս էլ կարելի է տեսնել մարդկանց, որ դռնեդուռ ընկած` «մատաղի» կամ «հիվանդի» փող են հավաքում: Մուրացիկության այդ հին և այլևս չգործող մեթոդը, կարծում եմ, մարդկանց «սրտերը շարժելու» նոր ձև է ստացել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ