ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ցուցադրություն «Մեդիա կենտրոն»-ում

Ցուցադրություն «Մեդիա կենտրոն»-ում
23.10.2013 | 12:54

Հոկտեմբերի 23-ին՝ժ. 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» կինոսրահում կցուցադրվի երկու կարճամետրաժ ֆիլմ` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն 2013-ի շրջանակում:
«Վաշ-վիշ» ֆիլմը պատմում է Ալավերդի քաղաքի ու դրա բնապահպանական խնդիրների մասին: «SOS մշակույթ» ծրագրի մասնակիցները փորձում են պարզել Ալավերդու միջով հոսող Դեբեդ գետի աղտոտման պատճառները, քաղաքում գործող պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների հետևանքները:

Իտալական «Ոչ մի թափոն» ֆիլմը թափոնների կառավարման խնդրի մասին է: Ֆրանցեսկո Բարբիերին որոշում է ճամփորդել` հասկանալու համար այլ երկրներում աղբի կառավարման այլընտրանքային մեթոդները և փորձը:

Ցուցադրությանը կհաջորդի քննարկում: Քննարկման բանախոսներն են.

Հովհաննես Ահարոնյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ,

ԼիանաՍմբատյանը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության համակարգող,

Սամվել Նազարյանը՝ «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ