ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Անհրաժեշտ է փոքր պաուզա վերցնել»

«Անհրաժեշտ է փոքր պաուզա վերցնել»
29.10.2013 | 15:57

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է ԵՄ-Հայաստան հարաբերություններով, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ կարծիք հայտնեց, որ Մաքսային միությունում Հայաստանը չունի հեռանկար:

2014 թ. լինելու են Եվրախորհրդարանի նոր ընտրությունները և ձևավորվելու է Եվրամիության նոր հանձնաժողով: Այս առումով Բորիս Նավասարդյանը կանխատեսեց, որ ԵՄ-ի հետաքրքրությունը նվազելու է ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրած երկրների նկատմամբ:

Սեպտեմբերի 3-ից հետո, ըստ ԵՄԱ նախագահի, նկատում ենք Ռուսաստանի կողմից կոնկրետ գործողություններ:Նա նկատեց, որ Հանրային հեռուստաընկերությունում գլխավոր պրոդյուսեր նշանակվեց հայերեն չիմացող անձնավորություն:

Վիլնյուսից առաջ, ըստ Բորիս Նավասարդյանի, Հայաստանը շարունակելու է պնդել, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին և ցանկանալու է, որ անպայման լինի մի հռչակագիր:

«Ցանկացած հռչակագիր կամ փաստաթուղթ իր մեջ պարունակելու է հետագա զարգացումներին վերաբերող որևէ բովանդակություն»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Վիլնյուսից հետո, ըստ ԵՄԱ նախագահի, այն մոդելները, որոնք առաջարկում է Ռուսաստանը, կիրառվելու են Հայաստանում:

ԳՏՀՎԿ նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ անհրաժեշտ է փոքր պաուզա վերցնել ԵՄ-Հայաստան հարաբերություններում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ