ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Առաջինում` ոչ-ոքի

Առաջինում` ոչ-ոքի
10.11.2013 | 12:41

Շախմատի թագի համար պայքարում կայացավ Անանդ-Կառլսեն մենամարտի առաջին հանդիպումը: Սպիտակներով հանդես եկող նորվեգացի երիտասարդ գրոսմայստերը, ով հայտնի է իր բացառիկ համառությամբ, շատ մասնագետերի համար բավականին անսպասելի արագ ավարտեց պարտիան` համաձայնելով միավոր կիսելուն: Հիշեցնենք, որ մրցամարտն անցկացվում է Անանդի հայրենիքում` Հնդկաստանում եւ որ չեմպիոնական մարտի համար սահմանված է տասներկու պարտիայի խաղարկում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ