ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Եղիազարյանը փոշմանե՞լ է

Եղիազարյանը փոշմանե՞լ է
08.12.2013 | 17:45

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը թեև խոստացել էր առաջին ձյան գալուն պես դադարեցնել տրանսպորտի երթևեկությունը` անցնելով գործադուլային պայքարի, բայց ինչպես պարզվեց, ուղևորափոխադրող միջոցները բոլորովին էլ գործադուլի մտադրություն չունեն: Քաղաքը «վխտում է» միկրոավտոբուսների և ավտոբուսների առատությունից: Նրանք թարսի պես այսօր այնպես ժրաջանորեն են գործի անցել, որ մի պահ նույնիսկ աչքերիս չհավատացի:
Հիշեցնենք, փոխադրողների միության նախագահը իր վերջին մամուլի ասուլիսում վստահեցրեց, որ ձյունը գետնին դնելուն պես մայրաքաղաքի տրանսպորտը չի գործելու , ավելին` նաև նախազգուշացրեց, որ «կարթնանանք և աշխատանքի վայր հասնել չենք կարողանա»: Եղիազարյանը փոշմանե՞լ է` ինչ է: Եթե նկատի ունենանք, որ այսօր կիրակի է, այսինքն` ոչ աշխատանքային օր, ուրեմն, նա իր սպառնալիքը միգուցե ուզում է վա՞ղն իրականացնել: Ինչ արած, սպասենք մինչև վաղը…


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ