Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հայաստանի համար խայտառակություն է տոմատի մածուկ ներկրելը»

«Հայաստանի համար խայտառակություն է տոմատի մածուկ ներկրելը»
24.12.2013 | 20:00

«Լոլիկի արտադրությունը պակասել է 40 տոկոսով, իսկ շուկայում հիմնականում վաճառվում է տեխնիկական լոլիկ, որը նախատեսված չէ սեղանի համար»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, ում խոսքով դրա պատճառն այն է, որ գյուղացիները սկսեցել են կատարել գործարանների պատվերները՝ աճեցնելով տեխնիկական լոլիկ:
Ըստ Բերբերյանի, Հայաստանի համար խայտառակություն է Չինաստանից տոմատի մածուկ ներկրելը: «Հայաստանը Խորհրդային միության տարիներին տոմատի արտադրությամբ զբաղվող առաջատար երկրներից է եղել, մինչդեռ այսօր լոլիկի արտադրության լուրջ խնդրի առաջ է կանգնած, արդեն սկսել ենք դրսից տոմատի մածուկ ներկրել: Արդեն երրորդ տարին է, մենք չենք կարողանում պայքարել ցեցի դեմ: Եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, ապա մենք լոլիկի, ինչպես նաև պղպեղի և սմբուկի արտադրության բնագավառում լուրջ խնդիր կունենանք»,-շեշտեց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ