ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Ժամանակը կգա՝ կզրուցենք»

«Ժամանակը կգա՝ կզրուցենք»
09.01.2014 | 14:08

Այս էլ քանի տարի, երբ հանդիպում էի Լևոն Խեչոյանին Երևանի տարբեր փողոցներում, սրճարաններում, ուր հազվադեպ էր լինում՝ ի տարբերություն այլ գրողների ու մշակութային գործիչների, խնդրում էի իր մտորումները գրի առնել՝ հարցազրույցի ժանրով: Հրաժարվում էր ամեն անգամ: Ասում էր՝ ժամանակը կգա, կզրուցենք: Գուցե իրեն սրտամոտ չէին քաղաքական, հասարակական կյանքին վերաբերող հարցերը, ինքը չգիտեր այդ հարցերի ստույգ պատասխանները, դրա համար էր խուսափում: Ինքը գրի, գրականության մարդ էր: Չգիտեմ: Գիտեմ, որ ակտիվ քաղաքացի էր նաև, ու ոչ մի հանրահավաք բաց չէր թողնում: Ու ես ուրախ էի, որ հանրահավաքների օրերին իրեն կարող էի տեսնել Մատենադարանի հարթակից ներքև, մի անկյունում, իր մտերիմների հետ կանգնած: Լևոնը գիտեր խոսքի արժեքը, ու հենց այնպես հարցազրույց չէր տա, հենց այնպես չէր խառնվի հասարակական-քաղաքական իրադարձություններին, եթե դրանք այդքան չկարևորեր: Լևոնը, գրող լինելուց բացի, նաև ազատամարտիկ էր, ամեն ջիղով, ավյունով կապված հողին ու իր հայրենի եզերքին: «Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած, տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների մռնչոցը ականջներիս մեջ՝ մտանք տափաստան: Դեմ դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել: Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթև լեզուներն արհամարհելով՝ քնեցինք դեղին դդումների դաշտում: Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը, ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու, քթներիս առած ինչ-որ բուրմունքների միջոցով, մեր շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ՝ մտանք գյուղ»: Ու այս տողերը կարդալուց հետո ուզում եմ միայն հարցնել՝ այսքան փորձությունները կարողացար հաղթահարել, որովհետև ուժեղ ես եղել: Ինչո՞ւ, սակայն, անժամանակ հեռացար մեզնից, Լևոն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ