Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտինը խստացրել է ծայրահեղականների նկատմամբ պատժելիությունը

Պուտինը խստացրել է ծայրահեղականների նկատմամբ պատժելիությունը
06.02.2014 | 15:52

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք` կապված ծայրահեղականների հնարավոր հանցավոր գործունեության ամենացածր պատժելիությունը խստացնելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Նոր խմբագրված օրենքը ենթադրում է բարձրացնել ծայրահեղականության հրապարակային կոչերի մասին հոդվածով նախատեսվող պատժամիջոցի ստորին շեմը (այսուհետ, 100 հազար ռուբլի տուգանքի փոխարեն` 300 հազար ռուբլի, կամ` չորս տարվա ազատազրկում, նախորդ ստանդարտի` երեք տարվա փոխարեն): Բացի այդ, հոդված 282-ը (ատելություն կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաև` մարդկային արժանապատվության ոտնահարում) երկուսից չորս տարով ավելացնում է հարկադիր աշխատանքի ժամկետը` տուգանքի նվազագույն չափը մեծացնելով 100-ից 300 հազար ռուբլի:
Սույն հոդվածով նաև խստացվել են պատժամիջոցները` ծայրահեղական համայնքների կազմակերպությունների նկատմամբ: Տուգանքի գումարի չափն ավելացել է 500 հազար ռուբլով, իսկ ազատազրկման ժամկետը կարող է հասնել մինչև վեց տարի` նախկին չորս տարվա փոխարեն:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ