Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Համերգային ծրագիր՝ Տյառնընդառաջի տոնի առիթով

Համերգային ծրագիր՝ Տյառնընդառաջի տոնի առիթով
13.02.2014 | 15:23

Այսօր՝ ժամը 19-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հարակից տարածքում տեղի կունենա Տյառնընդառաջի տոնի առիթով նախաձեռնված 10-օրյա միջոցառումներն ամփոփող համերգային ծրագիր: Կմասնակցեն Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Դավիթ Ամալյանը, «Կարին» պարախումբը, «Հայ աստղեր» պարային համույթը, «Հավատամք» երգչախումբը և «Հավատամք» պարախումբը: Ավարտին կվառվի Տյառնընդառաջի խարույկը, և ներկաները խարույկից վառված ճրագները կտանեն իրենց բնակարաններ: Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի անդամները Տյառնընդառաջի նախօրեին «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագրով միջոցառումների շարք էին նախաձեռնել՝ այցելելով տարբեր կազմակերպություններ՝ ծերանոց, մանկատուն, հիվանդանոց, զորամաս և այլն, որտեղ իրականացնում էին Տնօրհնեքի արարողություններ և փոխանցում Աստծո խոսքն ու Տյառնընդառաջի խորհուրդը։

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ