Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Օբաման ՌԴ-ին կոչ է արել հարգել իր ստանձնած պարտավորությունները

Օբաման ՌԴ-ին կոչ է արել հարգել իր ստանձնած պարտավորությունները
01.03.2014 | 11:50

«Ուկրաինայի ինքնիշխանության ցանկացած խախտում կհանգեցնի խորը ապակայունացման, որը չի համապատասխանում ոչ Ուկրաինայի, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի շահերին», -հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ցանկացած ռազմական միջամտություն կհամարվի ներխուժում այն խնդիրների մեջ, որոնք պետք է լուծի ուկրաինացի ժողովուրդը: «Դա կլինի Ռուսաստանի պարտավորությունների ակնհայտ խախտում` կապված Ուկրաինայի անկախությունը, ինքիշխանությունը և սահմանները, ինչպես նաև միջազգային օրենսդրությունը հարգելու հետ»: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը մեղադրել էր Ռուսաստանին` Ղրիմի նկատմամբ իրականացվող ռազմական ագրեսիայի համար և Պուտինին կոչ արել «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սկսել բանակցություններ»:

Նշենք, որ ռուսական զինված ուժերը գրավել են Ղրիմի խորհրդարանը և կառավարության շենքը, երկու օդանավակայանները և փորձում են շրջափակել այն վայրերը, որտեղ տեղակայված են ուկրաինական զորքերը:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ