ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Պետք է ստեղծել հակազդող մարմին»

«Պետք է ստեղծել հակազդող մարմին»
06.04.2014 | 23:24

«Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հրապարակախոս Գայանե Առուստամյանը կարծիք հայտնեց, որ այսօր կան ԶԼՄ-ներ, որոնք զբաղված են հասարակական կարծիքը մանիպուլացնելով, հանրությանը վախի մեջ պահելով: Նա նշեց, որ ինքն առավոտյան կարդացել է մի լուր, թե իբր Լեռնային Ղարաբաղից 1500 գրոհային դեսանտ է իջել Քեսաբում: Եվ, ըստ նրա, պաշտոնական ԶԼՄ-ներին այլընտրանք համարվող ԶԼՄ-ները պետք է այդ լուրի իսկությունը ճշտեին Լեռնային Ղարաբաղի տարբեր աղբյուրներից:

Արձակագիր, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն էլ քննարկման ժամանակ առաջարկեց ստեղծել համակարգող խորհուրդ, որը կարող է ունենալ պրովոկացիոն կամ հնչեղ անուն, օրինակ՝ «Եվրոպական ասոցիացիա»: Ըստ նրա՝ այդ խորհրդում կարող են ընդգրկվել այն մարդիկ, որոնք դեմ են Մաքսային միությանը ՀՀ-ի միանալուն և կարող են արագ արձագանքել կամ հակազդել ամեն մի երևույթի: Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ իրադարձություններն արագ են զարգանում, պետք է ձևավորել բևեռ, որպեսզի Մաքսային միությանը դեմ հանրության մեկ տոկոսը դառնա իննսունինը տոկոս:
Անդրադառնալով ՀՀ-ի՝ եվրաինտեգրման հեռանկարներին՝ մշակութաբան Նազենի Ղարիբյանը կարծիք հայտնեց, որ, եթե այսօրվա վիճակով Հայաստանն անդամակցի ԵՄ-ին, ապա կհայտնվի ստրուկի կարգավիճակում:
«Ժառանգություն» կուսակցության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանն առաջարկեց, որ քննարկումներին հրավիրվեն տարբեր հայացքների տեր անձինք՝ ազգայնականներ, նաև՝ Մաքսային միությանն անդամակցելու կողմնակիցներ և այլն: Ըստ այդմ էլ՝ հնարավոր կլինի լսել տարբեր տեսակետներ, ծավալել մասնագիտական բանավեճ և գնահատել ռեսուրսները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ