Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բախումներ, մեկ զոհ և տասնյակ վիրավորներ Հորդանանում` փախստականների ճամբարում

Բախումներ, մեկ զոհ և տասնյակ վիրավորներ Հորդանանում` փախստականների ճամբարում
07.04.2014 | 11:54

Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում հուզումների հետևանքով զոհվել է մեկ փախստական, կան տասնյակ վիրավորներ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել բռնություն:

Հորդանանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորվել է 29 ոստիկան սիրիացի փախստականների Զաաթարի կոչվող ճամբարում բողոքի ալիքի հետևանքով: Ըստ հաղորդագրության՝ ոստիկանները միջամտել են, երբ մի խումբ փախստականներ փորձել են ապօրինի լքել ճամբարը: Մինչդեռ ճամբարի բնակիչները պնդում են, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանության ավտոմեքենան լրջորեն վնասել է սիրիացի մի երեխայի:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ