Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անցկացվում է էրգոթերապիայի երկրորդ համակովկասյան գիտաժողովը

Անցկացվում է էրգոթերապիայի երկրորդ համակովկասյան գիտաժողովը
06.05.2014 | 12:42

Մայիսի 5-7-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունենում Էրգոթերապիայի երկրորդ համակովկասյան գիտաժողովը, որի շրջանակներում ներկայացվում են զեկույցներ, որոնք անդրադառնում են էրգոթերապիայի զարգացմանը և կայացմանը Կովկասյան տարածաշրջանում հանուն ինտեգրված հասարակության, էրգոթերապիայի ձեռքբերումներին, ինչպես նաև ներկայացվում է առաջատար փորձը Հայաստանում և Վրաստանում: Զեկույցներում անդրադարձ է լինում նաև ներառական կրթության կազմակերպման և իրականացման մարտահրավերներին, տեղական, համակովկասյան և միջազգային փորձին էրգոթերապիայում, էրգոթերապիա մասնագիտության զարգացումը բարձրագույն կրթական հաստատությունում, վերջինիս բնութագրիչներին և հիմնական տարրերին:

Էրգոթերապիան մասնագիտություն է, որն ուղղված է բարելավելու ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց` կենսական, առօրյա գործողությունների կատարումը, ինչպես նաև կանխարգելելու հիվանդությունների զարգացումը, խթանելու հարմարվողականությունը կյանքի փոփոխություններին: Մասնագիտությունը կոչված է կազմակերպելու վերականգնողական միջոցառումներ, որոնք օգնում են անհատներին լինել առավել անկախ իրենց աշխատանքում, ժամանցում և հանգստում: Էրգոթերապիան օգնում է ֆիզիկական, մտավոր և հոգեկան սահմանափակումներով անձանց ապրել անկախ և առավել արդյունավետ կյանքով:
2003 թվականին TEMPUS MP-JEP-23154-2002 Էրգոթերապիայի կրթության զարգացումը Հայաստանում և Վրաստանում ծրագրի շրջանակներում Էրգոթերապիայի բարձրագույն կրթության եվրոպական ցանցի (ԷԲԿԵՑ) հետ համատեղ հիմնադրվեց Էրգոթերապիա մասնագիտությունը, որը խթանում և հնարավոր է դարձնում հաշմանդամ անձանց մասնակցությունը կյանքի տարբեր ոլորտներում:
2004 թվականին ԷԲԿԵՑ-ի նախաձեռնությամբ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարսանի (ՀՊՄՀ) և ԱրԲեՍ մանկական ցերեկային կենտրոնի աջակցությամբ Հայաստանում ծնունդ առավ Էրգոթերապիայի կրթական գործընթացը` Հայաստանից 13 ուսանողների և Վրաստանից 13 ուսանողների ներգրավմամբ:
2005 թվականին ՀՊՄՀ-ի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետում պաշտոնապես բացվեց Էրգոթերապիայի բաժինը, ուր ընդգրկվեցին 12 ուսանողներ: Այսօր արդեն բաժինն ունի 68 բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտ, Եվրոպական առաջավոր համալսարաններում մագիստրոսի կոչում ստացած 2 մասնագետ: Էրգոթերապիա մասնագիտության շրջանակներում գրվել և պաշտպանվել է մեկ ատենախոսություն: Շուրջ 17 մասնագետ ներկայումս աշխատում է որպես էրգոթերապիստ հայաստանյան և արտասահմանյան տարբեր կազմակերպություններում:

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ