Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Չորրորդ տեղում

Չորրորդ տեղում
20.06.2014 | 12:14

Դուբայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Ֆաբիանո Կարուանայի ու Վիշվանաթան Անանդի պես Լևոն Արոնյանը հավաքել է 10,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով երկուսին էլ զիջելով՝ հայտնվել է չորրորդ հորիզոնականում: Տասնմեկ միավորով աշխարհի չեմպիոն է հռչակվել Մագնուս Կառլսենը: Հայաստանը ներկայացրած մյուս շախմատիստները՝ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը համապատասխանաբար վաստակել են 6,5, 5,5, 5 միավոր (13-րդ, 43-րդ, 61-րդ տեղեր): Արագ շախմատին հաջորդելու է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Հուսանք, որ մեր շախմատի առաջատարը գոնե այստեղ ավելի հաջողակ կլինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ