Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Արսենալն» ակտիվ է գործում

«Արսենալն» ակտիվ է գործում
30.06.2014 | 13:26

Տրանսֆերային ամառային պատուհանի ակտիվ խաղացողներից է Լոնդոնի «Արսենալը», որը ցանկանում է իր շարքերում տեսնել ինչպես Մադրիդի «Ռեալի» ու Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Սամի Խեդիրային, այնպես էլ «Բարսելոնի» հարձակման գծի առաջատարներից մեկին` Չիլիի ազգայինի խաղացող Ալեքսիս Սանչեսին, ում համար պատրաստ է վճարել քառասուն միլիոն եվրո: Ի դեպ` Խեդիրայի ձեռքբերման գումար է հիշատակվում քսաներեք միլիոն եվրոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ