Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բնապահպանության նախարարը սահմանել է ջրային տարածքներում որսի չափաքանակները

Բնապահպանության նախարարը սահմանել է ջրային տարածքներում որսի չափաքանակները
31.07.2014 | 11:56

«Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին»,-ասվում է բնապահպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Նախարարի հրամանով՝ սահմանվել է 2014-ի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի չափաքանակները, որոնք են. կարաս՝ մինչև 100 տոննա, ծածան՝ մինչև 50 տոննա, խեցգետին՝ մինչև 2500 տոննա: Նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է «սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ»: Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման վերաբերյալ պայմանագրերի կնքման ժամանակ առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով:

Դիտվել է՝ 2304

Մեկնաբանություններ