ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ռոնալդու, վերադարձիր տուն»

«Ռոնալդու, վերադարձիր տուն»
26.09.2014 | 12:40

Անցած մրցաշրջանի անհաջողություններից հետո հիմնովին վերափոխվելու ուղի բռնած «Մանչեստր Յունայթեդը» շարունակում է «տառապել» Քրիշտիանու Ռոնալդուին հետ բերելու ցանկությամբ: Ակումբի քայլերի հետ իրենց ջանքերն են համադրել և թիմի բազմամիլիոն երկրպագուները, ովքեր մտադիր են ինքնաթիռ վարձակալելու և առաջիկա «Ռեալ»-«Վիլյառեալ» հանդիպումից առաջ բաց թողնելու մարզադաշտի վրա: Ինքնաթիռի վրա ամրացված բաների վրա խոշոր տառերով գրված է լինելու` «Ռոնալդու, վերադարձիր տուն»: Հիշեցնենք, որ պորտուգալացին 2003-2009 թվականներին հանդես է եկել «Մանչեստր Յունայթեդի» կազմում, ու նրա կայացման գործում հսկայական ավանդ է ունեցել թիմի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով ավելի քան քսանհինգ տարվա ղեկավարումից հետո նախանցյալ տարի լքեց թիմի գլխավորի պաշտոնը` այն ժառանգություն թողնելով Դևիդ Մոյեսին, ով կատարելապես ձախողվեց անցած մրցաշրջանում ու հեռացվեց աշխատանքից: Ի դեպ` նրա նկատմամբ անհանդուրժողությունը մարզասերները դրսևորեցին ճիշտ նույն կերպ, ինչպես պատրաստվում են անելու Ռոնալդուի պարագայում: Հասկանալի է, որ այն ժամանակ պաստառի վրա գրված էին միանգամայն այլ խոսքեր: Ահա այսպիսի սեր ու այսպիսի ատելություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ