ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մերի Մունի «Քաղաքները»` Ստամբուլի միջազգային մրցույթում

Մերի Մունի «Քաղաքները»`  Ստամբուլի միջազգային մրցույթում
13.10.2014 | 20:30

Ստամբուլում կայացած «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ- 2014» միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը հայաստանցի նկարչուհի Մերի Մունն է (Մերի Ամիրխանյան): Մրցույթին մասնակցել են արվեստագետներ 56 երկրներից: Երկրորդ և երրորդ մրցանակները ստացել են թուրք նկարիչները:

«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ- 2014» միջազգային մրցանակաբաշխության կազմակերպիչներն են «RH+» արվեստի ամսագիրը և «Քրիստին Սալերի» հայկական հիմնադրամը:
Մեզ հետ զրույցում ՄԵՐԻ ՄՈՒՆՆ ասաց, որ մրցանակից զատ, «RH+» արվեստի ամսագրի շապիկին տպագրելու են մրցանակակրի նկարը, մեկ տարի շարունակ ամսագրի էջերում ներկայացնելու են հարցազրույցներ, նկարներ և այլն: Կազմակերպվելու է նաև անհատական ցուցահանդես Ստամբուլում: «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչն» իր հերթին պատկերասրահին է տրամադրելու մրցույթին հաղթած իր երկու աշխատանքները: Հավելենք, որ միջազգային երիտասարդ նկարիչների մրցույթին Հայաստանից մասնակցել է միայն Մերի Մունը` իր քաղաքային շարքի երկու նկարներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` Մկրտիչ Արծիւիանի
Հ.Գ. - Նյութն ամբողջությամբ՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:


Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ