Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կարնեգի» հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ կրթական նախաձեռնություններին

«Կարնեգի» հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ կրթական նախաձեռնություններին
16.10.2014 | 13:23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Նյու-Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին և փոխնախագահ Դեանա Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Ընդգծելով, որ միջազգային կապերի ընդլայնումը Հայաստանի կրթական քաղաքականության հիմնական ուղղություններից է, նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական ձեռքբերումները:

Մասնավորապես, հայ դպրոցականներն այս տարի ևս լուրջ հաջողություններ են ունեցել միջազգային առարկայական օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 19 մեդալ: «Այս ցուցանիշով փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը գերազանցում է մեր հարևան Ադրբեջանին ու Վրաստանին միասին վերցրած և գրեթե հավասարվում է մեր մյուս հարևան Թուրքիային: Հայաստանի կրթական կարևոր նորությունը՝ «Շախմատ» առարկայի ներմուծումն է հանրակրթական ծրագրերում, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կրթական միջավայրում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ներկայումս գիտամանկավարժական գնահատում է իրականացվում՝ առարկայի ներդրման արդյունավետությունը գնահատելու նպատակով, թեև, ըստ Ա. Աշոտյանի, նախնական դիտարկումներն արդեն վկայում են, որ երեք տարի դպրոցում շախմատ ուսուցանած երեխան ունի ավելի արագ և զարգացած մտածողություն: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի դպրոցներում օտար լեզուների ուսուցման համակարգը, ինչպես նաև միջազգային համագործակցության ծրագրերը՝ շեշտելով, որ կրթական համակարգի մրցունակության բարձրացման ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս հարցում պատրաստ է բաց համագործակցության` միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հանրային կառույցների հետ: Ա. Աշոտյանը շեշտել է նաև, որ Հայաստանի կրթական համակարգը մի կողմից դեռևս կրում է խորհրդային դպրոցի հետքերը, սակայն միաժամանակ արդեն ներգրավված է եվրոպական կրթական տարածքում: Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին երեք տարով ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը և այժմ նախապատրաստվում է Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին, որի անցկացումը նախատեսված է 2015 թվականի մայիսին:
«Կարնեգի» հիմնադրամի պատասխանատուները, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել են, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի կրթական համակարգի ուսումնասիրությամբ և պատրաստ են նպաստել ինչպես արտերկրում Սփյուռքի հայկական կրթօջախների գործունեությանը, այնպես էլ Հայաստանում ընթացող կրթական նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական այլ հիմնախնդիրներ:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ