Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 մրցույթի հաղթողները հայտնի են

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 մրցույթի հաղթողները հայտնի են
12.11.2014 | 13:21

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը, որն այս տարի ուներ մասնակիցների աննախադեպ քանակ: Մրցույթի մասնակիցների թիվը շուրջ 250 էր, որից 40% ՀՀ մարզերիցէին՝ Գյումրիից, Վանաձորից և Իջևանից:

Առաջին տեղը զբաղեցրեց Հ# թիմը Երևանից՝ արժանանալով Lenovo Yoga նոութբուքի: Հ# թիմը ներկայացրեց նոր հայաֆիկացված ծրագրավորման լեզու դպրոցականների համար, որը թույլ կտա կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ծրագրավորման պրակտիկ գիտելիքներ։
Երկրորդ տեղը գրավեց iPAD-ի Գյումրիի Walking Tour App-ը: Թիմը ներկայացրեց մոբայլ հավելված, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար և հնարավորություն է ընձեռում տեղեկություն ստանալ ոչ ավանդական տուրիստական քաղաքների և փոքր ավանների վերաբերյալ։
Nokia Lumia սմարթֆոնի արժանացավ Վանաձորի Paradox թիմը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նրանց նախագիծը ներկայացնում է էլեկտրական շղթաների սիմուլացիայի համար ստեղծված նոր ծրագրային լուծում։
Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնը՝ Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացչության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ:
Հեքըթոն[ՅԱՆ]-ի նպատակն էր կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում մշակեցին և ժյուրիին ներկայացրեցին իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):
Այս անգամ մրցույթը Երևանից տեղափոխվել էր Գյումրի և նպատակ ուներ խրախուսել Գյումրի քաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների ու մարզերի ակտիվ երիտասարդներին և ծրագրավորողներին մասնակցել մրցույթին և կյանքի կոչել իրենց գաղափարները:

Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ