ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կառլսենը վերահաստատեց չեմպիոնությունը

Կառլսենը վերահաստատեց  չեմպիոնությունը
25.11.2014 | 11:59

Սոչիում ավարտվեց շախմատային թագի համար մրցամարտը: Տասնմեկերորդ տուրում տանելով հաղթանակ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը վաղաժամկետ դարձավ հաղթող: Հանդիպման ընդհանուր ելքի համար (6,5:4,5) վճռորոշ եղավ քսանյոթերորդ քայլում Վիշվանաթան Անանդի բավականին կասկածելի զոհաբերությունը:
Հետխաղյա մամլո ասուլիսում հավակնորդը, անդրադառնալով պարտիայի ընթացքին, ի մասնավորի ասել է. «Չեմ կարողանում հասկանալ, թե այնուամենայնիվ ինչու ես գնացի զինվորի այդ զոհաբերությանը: Դա վատ հաշվարկված ռիսկ էր, և ես պատժվեցի: Այդ պահին ես արդեն ունակ էն պարզ կշռադատման»: Ի պատիվ հնդիկ գրոսմայստերի, խոստովանել է, որ Կառլսենն արժանիորեն է հաղթել, մրցամարտում խաղացել է ավելի լավ, իսկ այն հարցին, թե պլանավորո՞ւմ է թողնել շախմատը, տվել է բացասական պատասխան:
Մամլո ասուլիսին առանձին հայտնված Մագնուս Կառլսենն ասել է, որ ինքը երջանիկ է, ուսերից ահռելի բեռ է ընկել. «Դա ծանր մրցամարտ էր, իսկ այսօրվա պարտիայում առավել ծանր էր: ՈՒրախ եմ, որ բոլոր հուզմունքները հետևում են: Ես բնավ ցանկություն չունեի սևերով պաշտպանվելու տասներկուերորդ պարտիայում»:
Ինչևէ: Աշխարհի չեմպիոնը հաստատեց իր ուժեղ լինելը, թեպետ մրցակիցն այս անգամ ավելի լավ էր պատրաստված, քան մեկ տարի առաջ: Բոլոր դեպքերում պարզ է, որ հին ու նոր սերնդի շախմատիստների պայքարում առավել շահեկան վիճակում են նոր սերնդի ներկայացուցիչները: Նրանց ակտիվում են երիտասարդությունը, կոմպյուտերային հսկայական գիտելիքները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ