ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Որակազրկվել է երկու խաղով

Որակազրկվել է երկու խաղով
30.01.2015 | 12:54

Ֆուտբոլի արքայական ֆեդերացիան այսպիսի պատիժ է սահմանել Քրիշտիանու Ռոնալդուի համար, ով պրեմիեր լիգայի հանդիպումների շրջանակում կոպտորեն հրել, գցել է «Կորդոբայի» խաղացողին: Էդիմարին օգնության են հասել խաղընկերները, սակայն պորտուգալացին նրանց նկատմամբ էլ է համապատասխան կերպ պահել:

Համաձայն կանոնակարգի, նման դեպքերի համար (ագրեսիվ պահվածք) սահմանվում է որակազրկում 4-12 խաղով, սակայն հանդիպման մրցավարը հարցի քննարկման ժամանակ այնքան էլ խիստ չի որակել ֆուտբոլիստի պահվածքը, թեև, բնականաբար, հենց ինքն է կարմիր քարտ ցույց տվել ու խաղադաշտից հեռացրել Ռոնալդուին` հիշարժան 600-րդ խաղում ֆուտբոլիստին վերածելով հանդիսականի: Տեղեկացնենք, որ իր վարքագծի համար պորտուգալացին ներողություն է խնդրել բոլորից, այդ թվում՝ և Էդիմարից` եղածը որակելով հուզական պոռթկման արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ