ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՒժերն են չափում ազգայինները

ՈՒժերն են չափում ազգայինները
03.04.2015 | 11:27

Շարունակվում են ազգային հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները: Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք «Եվրո-2016»-ի ընտրական հանդիպումներին (ի դեպ, Բեռնար Շալանդը դիմում է տվել ու ազատվել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից` իր գործունեության այս ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում մեր հավաքականի համար ապահովելով մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի ու յոթ պարտություն), այժմ դառնանք այս օրերին կայացած ընկերականներից մի քանիսին:
Մի քանի օր առաջ Սալվադորի ընտրանուն 2:0 հաշվով հաղթելուց հետո արգենտինացիները նույն ճակատագրին արժանացրին նաև էկվադորցիներին` միայն այն տարբերությամբ, որ երկուսը խփելու կողքին մեկն էլ բաց են թողել: Այս հանդիպումն էլ աշխարհի փոխչեմպիոններն անցկացրել են առանց իրենց ավագի` Լիոնել Մեսիի, ով վնասվածք ունի: Արգենտինացիներից գոլերը խփել են Սերխիո Ագուերոն ու Խավիեր Պաստորեն: Նրա խփածն է եղել հաղթականը:
Պերու-Վենեսուելա դիմակայությունում հանդիպման ելքը որոշել է իտալական «Թուրինում» հանդես եկող Խոսեֆ Մարտինեսի խփած միակ գոլը` 0:1:
Նախորդ երկուսի պես Միացյալ Նահանգներում է կայացել նաև Մեքսիկա-Պարագվայ առճակատումը: Հանդիպման ելքը որոշել է հանդիպման երրորդ րոպեին մեքսիկացի Էդուարդո Էրերայի խփած գոլը:
Ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությունում բոլորին հաճելիորեն զարմացրած Կոստա-Ռիկայի ընտրանին հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է Պանամայի հավաքականին:
Ընկերականների այս շարքից հիշատակենք ևս երկու, այս անգամ եվրոպական հավաքականների մասնակցությամբ մրցակցություն: Բավական թարմացված կազմով հանդես եկած ռուսները ոչ-ոքի` 0:0 են խաղացել ղազախների հետ, իսկ Պորտուգալիայի ընտրանին սենսացիոն պարտություն է կրել Աֆրիկա մայր ցամաքը ներկայացնող Կաբո Վերդեի ընտրանուց` զիջելով 0:2 հաշվով: Ասենք, որ Ռոնալդուն չի մասնակցել հանդիպմանը, սակայն դրանից պորտուգալացիների պարտության դառնությունը բնավ էլ չի քաղցրանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ