ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մասնակցում են պատանիներ և՛ Երևանից, և՛ մարզերից

Մասնակցում են պատանիներ և՛ Երևանից, և՛ մարզերից
10.05.2015 | 14:36

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 2-րդ մրցույթի ավարտին հաշված օրեր են մնացել: Մրցույթն անցկացվում է երկու ենթախմբով. առաջինում ընդգրկված են 8-13, իսկ երկրորդ՝ ավագ խմբում, 14-18 տարեկան պատանիներ: Անցյալ տարի մրցույթին մասնակցել է 16 հոգի, այս տարի 19-ը: Մասնակցում են պատանիներ և Երևանից, և մարզերից: Եթե նախորդ մրցույթում երկու ենթախմբերում էլ ներկայացվել է բացառապես մեկ դաշնամուրային ստեղծագործություն, ապա այս տարի ավագ ենթախմբում պայմանները փոխվել են. ստեղծագործությունը կարող է գրված լինել մինչև չորս գործիքի համար: Գործիքների ընտրությունը ազատ է: Մեզ հետ զրույցում մրցույթի հեղինակ, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը նշեց, որ հիմնականում ներկայացվել են դաշնամուրային ստեղծագործություններ, եղել են նաև դուետներ` դաշնամուր-ալտ, դաշնամուր-թավջութակ և այլն: Զրուցակիցս նշեց նաև, որ այս տարի բոլոր հաղթող մասնակիցներին (առաջին, երկրորդ, երրորդ տեղերի) սպասում են ուղևորություններ:

Հետաքրքրվեցի` անցյալ տարվա մասնակիցները կարո՞ղ էին այս տարի հայտեր ներկայացնել:
«Այո, բացի, առաջին տեղը զբաղեցնողներից, ովքեր կարող են մասնակցել մեկ տարվա ընդմիջումից հետո միայն: Ասեմ ավելին`երկրորդ, երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները այս տարի էլ են հայտեր ներկայացրել: Այսինքն` նրանք չեն սահմանափակվում երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցնելով, ուզում են ևս մեկ անգամ փորձել իրենց ուժերը, մասնակից լինել այս մեծ տոնին»,- ասաց Էդմոնդ Մակարյանը, ընդգծելով, որ մենք ունենք փայլուն սերունդ:
Նշենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Գործընկերներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ