Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռազմահայրենասիրական երգի դասեր` սահմանամերձ գյուղերի աշակերտների համար

Ռազմահայրենասիրական երգի դասեր` սահմանամերձ գյուղերի աշակերտների համար
29.05.2015 | 16:20

ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրափի, Երազգավորս , Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր համայնքներում իրականացվում է «Ամեն մի զինվոր` կենդանի հերոս» ծրագիրը: Այն անցկացնում է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Սահմանամերձ 10 գյուղական համայնքների 200 երիտասարդներ երկու ամիս ուսումնասիրել և սովորել են ռազմահայրենասիրական երգեր` զեյթունցիների քայլերգից մինչև արցախյան ազատամարտիկներին նվիրված, հերոսական երգեր:

20 ռազմահայրենասիրական երգերը ձայնագրվել, և 200 սկավառակները բաժանվել են սահմանամերձ գյուղերի երիտասարդների շրջանում: Զուգահեռաբեր աշակերտներին են բաժանվել երգերի խոսքերն ու պատմությունը:
Հերթական հանդիպումը Սարագյուղի հիմնականում դպրոցում էր: Աշակերտները երեք ժամ շարունակ երգեցին և ուսումնասիրեցին մեր ազատագրական երգերը: Դպրոցի տնօրեն Գինեվարդ Հակոբյանւը նշեց, որ նման ծրագրերի կարիք դպրոցն ունի ու հայտնեց, որ աշակերտները ոգևորությամբ ու սիրով են սովորել երգերը:
Աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական երգի դասեր է անցկացնում «Մեղվիկ» ՀԿ-ի կամավոր, «Զվարթնոց» հայ երգի միջազգային մրցույթ փառատոնում հատուկ մրցանակի արժանացած Լիլիթ Սարգսյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր գյուղում անցկացրել է 2-ական պարապմունք, և երեխաները արագ սերտել են երգերը:
«Մեղվիկ» ՀԿ նախագահ Վեհանուշ Հակոբյանը նշեց, որ տարվա խորհուրդը նկատի ունենալով, երբ ազգովի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ենք նշում, որոշել են երեխաներին փոխանցել խրոխտ, հերոսական ոգին, որն առաջնորդել է մեզ դարերով. «Որոշեցինք ազգային ազատագրական երգը ուսուցանել սահմանամերձ գյուղերի երեխաներին, քանի որ երգով է, որ մեր պապերն ու այսօր մեր հերոսները գնում են մարտի»: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ երգերի ընտրության ժամանակ սկսել են ակունքներից` ազգային ազատագրական պայքարից` զեյթունցիների քայլերգից, ներկայացրել Սոսե Մայրիկի երգը, արցախյան ազատամարտիկներին նվիրված երգեր, մեր հաղթական երգերը: Վեհանուշ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր երգ ուղեկցվել է փոքրիկ պատմությամբ, պատմական հիշարժան դրվագով. «Ամեն երգի վրա կենտրոնանալով` տվյալ հերոսի կերպարով երեխաներին փոխանցում ենք նրանց սխրանքները և ստեղծում հերոսների հավաքական կերպար: Երեխաներին ներկայացնելով երգն ու պատմությունը` փորձում ենք նաև այն կարևոր շեշտադրումները փոխանցել, որ հայրենազրկման տարիներին մենք ինքնապաշտպանական մարտեր ենք տվել, ունեցել հերոս ֆիդայիներ, և փառապսակը` Սարդարապատ, արցախյան հերոսամարտ: Պիտի երեխաները հասկանան` հարյուր տարվա մեջ պայքարը շարունակվում է և այդ երգերը պայքարի խոսուն ուղեկցողներն ու վկաներն են»:
Տեսանյութը` հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ