ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այդպես էլ չհասունացող հասունություն

Այդպես էլ չհասունացող հասունություն
23.06.2015 | 12:28

Իրար հետևից անհաջողության են մատնվում համաեվրոպական առաջին խաղերին մասնակցող Հայաստանի մարզական պատվիրակության ներկայացուցիչները, որոնց Բաքու գործուղել-չգործուղելու հարցը, ի դեպ, քիչ քննարկումների տեղիք չտվեց մարզական բոսերի ու հասարակության շրջանում:
Անհաջող մասնակցության առումով փաստը, անշուշտ, ցավալի է, սակայն շատ ավելի ցավալին մեր այդպես էլ վերջ չունեցող տղայամտությունն է: Եթե զավեշտալի չլիներ, կարելի կլիներ նույնիսկ որպես հետաքրքրական որակել նման մասնակցությանը հետևող բացատրությունները, որ արվում են լուրջ դեմքերով ու, թվում է, լուրջ մարդկանց կողմից:
Գլուխը քարը, որ այդ մարդիկ դժգոհում են Բաքվում մեր մարզիկների նկատմամբ ցուցաբերվող մրցավարների կամայականություններից, ինչը, անշուշտ, միջազգային իմպերիալիզմի դավադրությունն ու աղաղակող անազնվությունն է մեր ազնիվ ցեղի հանդեպ, բայց որ դժգոհում են տեղի մարզասերների կողմնակալ վերաբերմունքի՜ց, սա արդեն Նոբելյան մրցանակի ներկայացնելու արժանի հայտնագործություն է, թեպետ, մյուս կողմից էլ` ո՞ր մեկին և ո՞ր մեկինն առաջադրես: Օրեր առաջ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը, ի դեպս «գրավիչ» բառի, դեմքի նույնքան գրավիչ բովանդակությամբ ու շողշողուն արտահայտությամբ այնքան էր կենտրոնացել պորտուգալացիների հետ խաղում մեր հավաքականի ցույց տված գրավիչ խաղի վրա, որ ակամայից սկսեցի մտածել` իսկ ի՞նչ կլինի, եթե ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին առաջարկենք խաղի հաշվի փոխարեն, որպես գլխավոր ցուցիչ, հաշվեն հանդիպման գրավիչ լինելու գործոնը կամ բարոյական կոչված հաղթանակը: Մի ծիծաղեք, ժողովուրդ, առաջարկությունն անցնելու դեպքում հաստատ կրած ենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ