ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կապելլոն՝ Հայաստանում

Կապելլոն՝ Հայաստանում
09.10.2015 | 09:01

Հայաստանի ֆուտբոլային կյանքի թիվ մեկ իրադարձությունը որքան էլ մեր ընտրանու մասնակցությամբ խաղերն են (ի դեպ, երեկ մերոնք մրցեցին ֆրանսիացիների հետ), այդուհանդերձ, Հայաստանում Ֆաբիո Կապելլոյի հայտնվելը թիվ մեկին համարժեք նորություններից էր: Ըստ «Բանանցի» գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեի, «ցանկանում էինք նրան ցույց տալ մեր ենթակառուցվածքները, բացատրել այս նախագծի նպատակը, լսել նրա կարծիքը և մեծագույն մասնագետից ստանալ էլեմենտար խորհուրդներ: Հրավեր Ֆաբիոն ստացել է մեր, մասնավորապես, «Բանանցի» բաժնետերերից: Արդեն կարող եմ հայտնել, որ այդ բաժնետերերն են Օլեգ Մկրտչյանն ու Ջևան Չելոյանցը: Նրանց հետաքրքիր է ստանալ Կապելլոյի պես մասնագետի կարծիքը, միգուցե նա ինչ-որ հարցերում մեզ ճիշտ ուղու վրա դնի»:
Հասկանալի է, որ խնդիրը Կապելլոյին «Բանանցի» միայն ենթակառուցվածքները ցույց տալը չէր, որովհետև առհասարակ ինչ-որ բան ցույց տալու համար, այն էլ մեր օրերում, կան բազմաթիվ այլ հնարավորություններ ու միջոցներ և մարդուն, այն էլ այդ տրամաչափի, հարկ չկա հազարավոր կիլոմետրեր կտրելու նեղություն տալ:
Ակնհայտ է, որ իր նոր բաժնետերերով «Բանանցը» հայաստանյան ֆուտբոլային կյանքում փորձում է դառնալ չափազանց լուրջ պրոյեկտ ու հակակշիռ նրանց, ում ձեռքին մեր ֆուտբոլն արդեն տևական ժամանակ, մեղմ ասենք, կրակն է ընկել: Հիմա թե որքանով կհաջողեն նախաձեռնության հեղինակներն իրենց ծրագրերում, ցույց կտա ժամանակը, իսկ որքան շուտ գա այդ ժամանակը, բոլորիս ձեռքբերումն է լինելու, որովհետև գավառական, քավոր-սանիկային, կլանամաֆիոզային մտածողության այն մակարդակը, որ կա այստեղ, այս ոլորտում, վաղուց դարձել է կոկորդին մնացած ոսկոր:
Ինչ վերաբերում է «Բանանց» կոչված պրոյեկտին, դրա չակերտները բացվել են լրագրողների հետ Կապելլոյի ունեցած զրույցի ընթացքում. «Շատ հաճելի է, որ կա նման ամբիցիոզ պրոյեկտ, որի նպատակն է կարճ ժամանակում պատրաստել թիմ, որը կխաղա Չեմպիոնների կամ Եվրոպայի լիգայում»:
Դե ինչ, կարծես թե մենք էլ ենք սթափվում: Համենայն դեպս, փորձում ենք հետ չմնալ նախկին Խորհրդային Միության որոշ պետություններից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ