ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Դա հանճարեղ ստեղծագործություն է և չի կարող չհնչել ամբողջ աշխարհում»

«Դա հանճարեղ ստեղծագործություն է և չի կարող չհնչել ամբողջ աշխարհում»
17.12.2015 | 20:57

Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը տարեվերջյան համերգով եզրափակեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ի թիվս այլ ստեղծագործությունների՝ ներկայացվեց նաև Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: Մաեստրոյի՝ եղեռնին նվիրված ստեղծագործությունները՝ «Ռեքվիեմը»,«Ո՞Իր է, Աբել, եղբայր քո», «Արարատին բացված պատուհանից», բազմիցս ներկայացվել են արտերկրում:

«Եղեռնին նվիրված գործերը երբեմն մեծ բարյացակամությամբ են ընդունվում, երբեմն ոչ այնքան,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ:- Երբ Մեքսիկայում պետք է հնչեր «Ռեքվիեմը», պարզվեց՝ թուրքական դեսպանատան կողմից մեծ ճնշում է եղել, որ այն չներկայացվի որպես ցեղասպանությանը նվիրված երաժշտություն և առհասարակ չհնչի փառատոնի ընթացքում: Սակայն ՀՀ դեսպանատան, հայ հասարակական գործիչների դիմադրության շնորհիվ հաջողվեց կոմպրոմիսային տարբերակով, այնուամենայնիվ, հնչեցնել «Ռեքվիեմը»: Մեքսիկայի իշխանությունները մեզ բացատրում էին, որ առևտրական շահեր ունեն Թուրքիայի հետ»:
Հարց հնչեց՝ ինչո՞ւ ցեղասպանությանը նվիրված գործերը միաժամանակ չեն ներկայացվում հայ երաժշտասերներին: Պարզվեց, որ մաեստրոն ունի նման երազանք, որը հայտնի չէ՝ ինչու չի իրականացել:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի
գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆՆ ասաց, որ ունեն մի փոքր տեխնիկական խնդիր, հաջորդ տարի կլուծեն ու կներկայացնեն այդ գործերը մեկ համերգային ծրագրով: Առհասարակ ներկայացնելու են բոլոր ստեղծագործությունները, որ գրում է մաեստրոն: Խոսելով «Ռեքվիեմի» մասին, ասաց. «Մենք ազգովին ունենք մեկ «Ռեքվիեմ», որը գրել է Տիգրան Մանսուրյանը, դա հանճարեղ ստեղծագործություն է, չի կարող չհնչել ամբողջ աշխարհում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ