Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Համահայկական խայթումներ

Համահայկական խայթումներ
26.01.2016 | 01:53

Տարեսկիզբը հաճելի անակնկալ մատուցեց երգիծանքի և հումորի հայ ընթերցողներին, զվարթուն ընթացքով հրապարակ է մտել «Երգիծաբանների համահայկական միության» «Խայթ» հանդեսի առաջին համարը։ (Խմբագրական խորհրդում երգիծաբանում-խորհում են Ժակ Հակոբյանը, Սուրեն Գրիգորը, Աննա Չոբանյանը, Վլադիմիր Հայրապետյանը, Սերժ Մանուկյանը և երգիծաբանության փորձագետ Խայթ Խղճունին)։ Թերթենք «Խայթը», ներկայացնենք նրա խայտուն խորագրերը, հուսալով, որ նրա մեղվախայթոցը օգտակար է մեր հոգուն և մարմնին. «Երգիծանքի դերը և նշանակությունը», «Պատմաճանաչողական երգիծանք», «Հայ երգիծական հանդեսներից», «Դասականի դասարան», «Սփյուռքահայ երգիծանք», «Զվարճախոսներ», «Անեկդոտներ», «Բարբառային քարտեզ», «Երգիծաբանություն» և այլն։
Միով բանիվ կարդանք «Խայթը» և սպասենք հաջորդ համարին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ