ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դեռ բախվելու ենք գործատուների խղճին

Դեռ բախվելու ենք գործատուների խղճին
28.04.2016 | 19:00

Սահման մեկնած կամավորներին աշխատանքից հեռացնելու մասին լուրը շատ արագ տարածվեց համացանցում` դժգոհությունների ու տարատեսակ քննարկումների առիթ դառնալով:

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ միայն Եգոր Գլումովի (հաղորդավարը որպես կամավոր առաջնագծում է) դասակից 6-7 հոգի իմացել են, որ ազատված են աշխատանքից: Ըստ լուրերի` սահմանը պաշտպանող կամավորներից շատերն են բախվել այս խնդրին: Փորձեցինք մանրամասների մասին տեղեկանալ Եգոր Գլումովից: Ինչպես և կարելի էր ենթադրել, կամավորներին աշխատանքից ազատել են մասնավոր ընկերությունները: Անուններ չեն հրապարակվել և չեն հրապարակվելու, սակայն Եգոր Գլումովն ասաց, որ իր ֆեսբուքյան գրառումը հասել է վերևներին: Հարցը լուծված է: Ըստ այդմ` մյուս կամավորներն էլ իրենց կարող են ապահով զգալ:


Խոշոր ընկերությունների անուններ պետք չէ փնտրել այստեղ: Ի վերջո, կա նաև հեղինակության խնդիր, եթե մի կողմ թողնենք գործատուի խիղճը, բարոյականության չափանիշները, հայրենիքի կանչը և այլն:
«Իրատեսը» փորձեց խնդիրը դիտարկել նաև մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից: Մեզ տեղեկացրին, որ տվյալ դեպքը վերաբերում է մասնավոր ոլորտին և դուրս է պաշտպանի իրավասություններից: Որևէ մեկնաբանություն տալ կամ միջամտել չեն կարող: Սա զուտ օրենքի շրջանակների հարց է, մասնավոր ոլորտին օրենքը լիազորություն չի տալիս միջամտելու:


Դատելով սահմաններում տիրող իրավիճակից` կամավորներ դեռ ունենալու ենք: Այս կամ այն կերպ բախվելու ենք գործատուների խղճին:
Էլ չասենք, որ հարցը իրավական հարթություն տեղափոխելու դեպքում, գործատուն աշխատանքի հեռացման բոլորովին այլ պատճառներ կարող է «ջրի երես» հանել: Իսկ մարդու իրավունքներն ու օրենքի շրջանակները շատ նեղ են, վտանգված, համարյա երկրի սահմանների պես:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ