ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից դուրս գալու մասին: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով իմ լայնածավալ մասնակցությունը կուսակցաշինության գործին և իմ ձգտումներն ու տարվող աշխատանքները, ես լքում եմ ԵԽԽՎ պատվիրակության կազմը։ Ստրասբուրգը ինձ տվեց մեծ փորձ դիվանագիտության ասպարեզում։ Շնորհակալություն եմ հայտնում պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ողջ պատվիրակությանը։ Հատուկ շնորհակալություն նաև Նաիրա Զոհրաբյանին համատեղ բարձր մակարդակի աշխատանքի համար: ԵԽԽՎ նոր պատվիրակության անդամին մաղթում եմ տոկունություն և համբերություն այդ նոր և պատասխանատու պաշտոնում հանուն մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»: Վահան Բաբայանը հայտարարել է ռեֆորմիստների կուսակցություն ստեղծելու մասին: