ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հաղթանակ 7:1 հաշվով

Հաղթանակ 7:1 հաշվով
29.05.2016 | 20:47

Ընկերական հանդիպումների շրջանակում այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին Լոս Անջելեսում 7:1 հաշվով հաղթանակի է հասել Գվատեմալայի հավաքականի նկատմամբ: Սա պատմության մեջ մեր ընտրանու ամենախոշոր հաղթանակն էր, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի առաջին հեթ տրիկը ազգայինի կազմում: Զուտ վիճակագիրների համար՝ սա նաև Հայաստանի ազգային ընտրանու առաջին հանդիպումն էր, որտեղ մեկ ֆուտբոլիստը մեկ խաղում դառնում է երեք գոլի հեղինակ:


Շնորհավորում ենք մեր տղաներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ