Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Քերին ու Լավրովը հեռախոսել են

Քերին ու Լավրովը հեռախոսել են
30.05.2016 | 12:12

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ. նրանք քննարկել են Սիրիայի իրավիճակը: Լավրովն ընդգծել է Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանի անհապաղ փակման անհրաժեշտությունը:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցը, ահաբեկչական խմբավորումների ու հրադադարի ռեժիմը խախտող այլ զինված խմբավորումների դեմ համատեղ գործողություններ իրականացնելու ռուսական կողմի առաջարկը: Լավրովը կրկին շեշտը դրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը շուտափույթ փակելու անհրաժեշտության վրա, որտեղից գալիս է ահաբեկիչների հոսքը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ